Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արմենիա» ԲԿ-ում մահացած երեխայի մայրը պնդում է, որ մեղավորները բժիշկներն են

Երևանի բնակիչ Կարինե Գալուստյանի հղիությունը հսկվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Բոլոր անալիզները եղել են նորմալ, երբեք լուրջ խնդիրներ չեն եղել։ Միայն իր մոտ ճնշման խնդիր է եղել, որը սկսվել է 26 շաբաթականից հետո։ Հղիության 30-31 շաբաթում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Կարինեին ուղարկել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, քանի որ շտապ կեսարյան հատման կարիք է եղել։ Մայիսի 13-ի երեկոյան այնտեղ լույս աշխարհ է եկել Կարինեի 3-րդ երեխան, ով, ըստ բժշկի, ճիչով է ծնվել և որևե խնդիր՝ բացի քաշից, չի ունեցել։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին պատմեց երեխայի մայրը, ով շարունակեց, ասելով․

«Ինձ հսկող բժիշկը հանրապետականում եղել է Կորյուն Հայկովիչը։ Ինձ ասեցին, որ երեխան ունի թոքաբորբ ու անհաս է, պետք է սպասենք և ամեն բան լավ կլինի։ Ցավոք մենք տեսնում էին, որ օր օրի մեր երեխայի վիճակը վատանում է։ Իմ կարծիքով երեխայի վիճակը վատանում էր, քանի որ շատ ուժեղ հակաբիոտիկներ էին ներարկում, որոնք ցուցված չէին։ Մեզ բժիշկները միայն ասում էին, սա էլ անենք, սա էլ ներարկենք, կարող ա օգնի։ Այդպես 18 օր անց, հունիսի 1-ին, ցավոք մեր տղան մահացավ»։

Կարինեն ցանկացավ իր այս քայլով դիմել ապագա մայրիկներին, որ իր սխալները չկրկնեն, քանի որ իր կարծիքով երեխայի մահվան միակ մեղավորը բժիշկներն է եղել։ Նա ասաց, որ եթե մեկ երեխայի կյանք անգամ իր շնորհիվ փրկվի, ապա ինքը կմտածի, որ դա հենց իր երեխան է։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031