Skip to main content

Մանկապատանեկան միջոցառում նախագահի նստավայրում․ երեխաներին հյուրընկալել են Վահագն Խաչատուրյանն ու Ալեն Սիմոնյանը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և «Դանիելյան» արվեստի կենտրոնի սաները:

Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում կայացել են պատանի ստեղծագործողների ցուցահանդեսը և նվագախմբի համերգային կատարումները:

Երեխաների համար կազմակերպվել է նաև ժամանցային-մշակութային միջոցառում:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծանոթացել են ներկայացված աշխատանքներին, շրջել տաղավարներով, ունկնդրել երաժշտական կատարումները և զրուցել երեխաների հետ:

Միջոցառման ավարտին մասնակիցները նվեր են ստացել:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930