Եթե ծնողներին չբավարարի մեր որոշումը, Կիրանցում նոր դպրոց կկառուցենք․ վարչապետ

Աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք, քան սահմանազատված սահմանն է։

Այս մասին այսօր Ազգային ժողովի բակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշիք, քան դելիմիտացված սահմանը։ Եթե որևէ մեկը կասի, որ երկրագնդի վրա կա ավելի գործուն անվտանգության երաշխիք, քան դա, դուք պետք է դրան չհավատաք, որովհետև դա իրականությանը չի համապատասխանում։ Հետևաբար այն գյուղերում, որտեղ կա սահմանզատված սահման, այդտեղ ապահովված է անվտանգության ամենաբարձր երաշխիքը»,- ասաց նա։

Ինչ վերաբերվում է Կիրանցում սահմանազատումից հետո որոշ բնակիչներին փոխհատուցում տալուն, վարչապետ շեշտեց․ «Դուք չպետք է վստահ լինեք, թե գիտեք ինչ է տեղի ունենում փոխհատուցման կամ աջակցության ծրագրերով, որովհետև դրանք իրականացվում են գաղտնի որոշումներով, և որոշումները գաղտնի են, որովհետև պարունակում են անհատական տվյալներ, և դուք չեք կարող ասել։ Դրանք գիտեն այն պաշտոնյանները, որոնք հասանելիություն ունեն այն գաղտնիությանը, թե ինչ է կատարվում, և այն քաղաքացիները, որոնք դիմել ու ստացել են»։

Հարցին՝ ի՞նչ են անելու, եթե որոշ ծնողներ Կիրանցում հրաժարվեն դպրոց տանել իրեն երեխաներին, քանի որ դպրոցը կարող է մոտ լինել սահմանին, վարչապետը կարևորեց, որ այդ հարցերը քննարկվելու են դպրոցականների ու նրանց ծնողների միջև․ «Նրանց ցանկությամբ կհասնենք որոշման, լրացուցիչ անվտանգային ծրագրեր կիրականացնենք։ Եթե դա էլ մեր ծնողներին չբավարարի, մենք գյուղի այլ հատվածում նոր դպրոց կկառուցենք, իսկ հին շենքը կամրացնենք սահմանապահ ծառայությանը, քանի որ ծառայությունն էլ ունի շենքային պայմանների կարիք»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30