Ոստիկանները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր (տեսանյութ)

Ըստ համացանցում տարածվող տեսանյութերի քիչ առաջ Սարդարապատում ոստիկանությունը խոչընդոտում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը հուշահամալիր:

Չնայած խոչընդոտներին, կաթողիկոսը կարողացել է մուտք գործել հուշահամալիրի տարածք:

Նշենք, որ այդ պահին հուշահամալիր է ուղևորվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Բագրատ Սրբազանը և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները ուղևորվել էին Սարդարապատ, գիշերել այնտեղ և Հանրապետության օրը դիմավորել հենց հուշահամալիրում:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031