Նիկոլ Փաշինյանը Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել:

Վարչապետն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ գրառմանը կցելով նաև տեսանյութ։

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ փլուզվել է 17 կամուրջ, որոնցից 5-ը խոշոր կամուրջներ են․ դրանց վերականգնման համար երկար ժամանակ կպահանջվի։ Հեղեղումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031