Ի՞նչ երաշխիքներ պետք է ունենամ, որ Դուք առնվազն «ազդեցության գործակալ» չեք․ Ագնեսա Խամոյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը շնորհավորեց ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին՝ ասելով, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նրան ընտրելու է ՍԴ-ի անդամ, այնպես, ինչպես 2021 թվականի հունվարին ընտրեց ԲԴԽ անդամ՝ 5 տարի ժամկետով, այնպես, ինչպես 2023 թվականի հոկտեմբերին ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր 5 տարի ժամկետով։

«Երեք անգամ այդ ամբիոնից ներկայացվել է Ձեր կենսագրականը և երեք անգամ բացակայել է այն, որ Դուք 4 տարի եղել եք «Սորոս» հիմնադրամի խորհրդի անդամ և 4 տարի եղել եք տնօրենների խորհրդի նախագահ։ 2006-2013 թվականներին Դուք եղել եք նաև ԱՄՆ դեսպանատան գրանցված աշխատող զուգահեռաբար, հարցս հետևյալն է՝ ես՝ որպես ԱԺ պատգամավոր, ի՞նչ երաշխքիներ պետք է ունենամ, որ Ձեր այսպիսի հարուստ կենսագրությամբ Դուք առնվազն «ազդեցության գործակալ» չեք»։

Դավիթ Խաչատուրյանը պատասխանեց Խամոյանին՝ ասելով, որ հիմնադրամում աշխատող չի եղել, նույն պաշտոնները զբաղեցրել են իրենից անմիջապես առաջ բժշկական գիտությունների թեկնածու պարոն Փիրուզյանը, որը հայտնի սրտաբան է։ Այսինքն՝ բոլոր մարդիկ, ովքեր այնտեղ գտնվել են տնօրենների խորհրդում, իրենք ունեցել են աշխատանք։

«ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի աշխատանքի համար չէր խանգարում նաև հիմանդրամում նախագահ կամ տնօրենների խորհրդի անդամ լինելը, որովհետև լրիվ հասարակական գործունեություն է, և մենք որպես վարձատրություն ստացել ենք շատ սիմվոլիկ գումար՝ մոտավորապես 100 դոլարը չանցնող գումար, որը չեմ կարծում ինչ-որ աշխատանք է դա ենթադրում»,-ասաց Խաչատուրյանը։

«Ազդեցության գործակալի» հարցի վերաբերյալ նա պնդեց, որ ոչ մի երաշխիք պետք չէ ներկայացնել, որովհետև երաշխիքների կարիք չկա, որովհետև չկա որևէ վտանգ նրա վկայակոչած մարդը լինելու՝ կախված այդ գործունեության բնույթից։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930