Դուք այն աստիճան քաղաքականապես սնանկ եք, որ հոգևորականի սքեմի ներքո փորձում եք Հայաստանում քաղաքական իշխանություն զավթել. Կոնջորյան

«Մեր ընդդիմադիրները զբաղված են պարզագույն ստախոսությամբ, և այդ ստախոսության լաբորատոր նմուշը քիչ առաջ այստեղ արտահայտվեց»:

Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Մի քանի օր առաջ ձեր վեղարով առաջնորդը սուտ էր տարածել, որ Ալիևը ինչ-որ մի երգի ներքո շրջում է Շուշիով, և էլի ձեր առաջնորդը, երեկ հայտարարեց, որ ինքը սխալվել է, արձանագրեց, որ ինքը սուտ տեղեկություն է տարածել: Հիմա ձեր պատգամավորը՝ թուր կեծակին, ով ասեց ու գնաց, եկավ ձեր առաջնորդի հերքած սուտը կրկին այս ամբիոնից տարածեց, և խոսում եք սրբությունից, սրբազանությունից, սրբազան պայքարից և փորձում եք այս քաղաքական գործընթացներին կրոնական, քրիստոնեական երանգավորում տալ: Հարգելի գործընկերներ դու քաղաքական հեթանոսներ եք»,- ասաց կոնջորյանը:

Պատգամավորը նկատեց՝ Հայաստանում 2018 թվականին հաստատվել է նոր քաղաքական հավատամք, որը կոչվում է ժողովրդավարություն. «Դուք որպես քաղաքական հեթանոսներ՝ ուզում եք վերականգնել հին քաղաքական հավատամքը, ոի անունն էր գողապետություն, և ձեր քաղաքական հեթանոսության շարժումն էլ ունի քաղաքական հեթանոս առաջնորդ: Դուք այն աստիճան քաղաքականապես սնանկ եք, որ քաղաքական տեքստ և տեսլական գեներացնելու անկարողությունից դրդված՝ հոգևորականի սքեմի ներքո փորձում եք Հայաստանում քաղաքական իշխանություն զավթել:

Դուք քաղաքական հեթանոս եք, և փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոսական շարժում, որպեսզի վերադառնաք քաղաքական գողապետությանը, բայց Հայաստանում նոր քաղաքական հավատամք կա և անցյալին վերադարձ անհնար է: Ուզում եք վեղարի տակ թաքնվեք, ուզում եք սքեմի տակ, ինչի տակ ուզում եք թաքնվեք, ինչ կերպարանքով ուզում եք եկեք»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031