Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորումի երրորդ օրվա բանախոսները, սպորտային մրցումներն ու ինտելեկտուալ խաղերը (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում տեղի ունեցած Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումն ակտիվ աշխատանքների մեջ է եղել։ Հագեցած ծրագիր էր նաև 3-րդ օրը։

Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներից էր Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանը, որի հետ հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով:

«Փառք Աստծո, որ նման միջոցառումներ, նման ֆորումներ կան մեր հայրենիքում, որոնք միտված են միասնականությանը, այդ միասին բառը այսօր շատ-շատ կարևոր է: Այդ միասնության մեջ մենք ուղղակի չունենք չհաջողելու տարբերակ»,- ասել է Թավմաս Առաքելյանը:

Ֆորումի մասնակիցների մյուս հանդիումը բլոգեր Միկա Բադալյանի հետ էր, նա կիսվել է հաջողության և փորձով ու երիտասարդներին խորհուրդ է տվել լինել նախաձեռնող:

Հաջորդ հանդիպումը մարզաշխարհի անվանի ներկայացուցիչների հետ է եղել: Վաղինակ Գալստյանի, Նազիկ Ավդալյանի և Հռիփսիմե Խուրշուդյանի հետ հանդիպումը, մասնակիցների ցանկությամբ հարցուպատասխանի ձևաչափով էր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031