Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ Նիկոլ Փաշինյան

Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի էջում՝ նշելով, որ ցնցված է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակումից։

Փաշինյանը նրան շուտափույթ ապաքինում է մաղթել։

«Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, նրա սիրելիներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին», — գրել է Հայաստանի վարչապետը։

Երեկ հաղորդվեց, որ Ռոբերտ Ֆիցոն զինված հարձակման է ենթարկվել, նրա կյանքին վտանգ է սպառնում։ Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրատիսլավայից դուրս կառավարության արտագնա նիստից հետո, երբ վարչապետը ողջունում էր դրսում հավաքված քաղաքացիներին։ Սլովակիայի լրատվամիջոցների տվյալներով՝ չորս կրակոց է արձակվել կառավարության ղեկավարի ուղղությամբ։

Քաղաքական գործչին ուղղաթիռով տեղափոխել են Բանսկա Բիստրիցա հիվանդանոց: Վարչապետի գրասենյակը հայտնել է, որ Ֆիցոնի կյանքին վտանգ է սպառնում: Երկրի ներքին գործերի նախարարությունը տեղի ունեցածը մահափորձ է որակել:

Ավելի ուշ TV Markíza հեռուստակայանը հաղորդեց, որ Սլովակիայի վարչապետի վրա կրակել է 71-ամյա գրող Յուրայ Չինտուլան՝ Լևիցա քաղաքից:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031