Շարունակո՞ւմ է Հայաստանը մնալ ՀԱՊԿ անդամ․ Փաշինյանը պատասխանել է «Politico in Europe»-ի հարցին

Սահմանային կոնֆլիկտը, որ վերջին տարիներին տեղի է ունեցել, բացասաբար է ազդում Ռուսաստանի հետ հարաբերությունների և Հայաստանի համար Ռուսաստանի դերի վրա։ Ի՞նչ կասեք այս մասին։

«Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ի շրջանակում պատասխանելով մոդերատոր «Politico in Europe»-ի գործադիր խմբագիր Գորդոն Ռեպինսկու հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։

«Հիմա նույնպես պաշտոնապես մենք ՀԱՊԿ անդամ ենք, բայց ես հայտարարել եմ, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը»,- ասել է վարչապետը:

Ռեպինսկու՝ այսինքն շարունակո՞ւմ եք մնալ անդամ, թե՞…, ճշտող հարցին, Նիկոլ Փաշինյանն ասել է․

«Դա հետագա խոսակցության հարց է, բայց շատ կարևոր է արձանագրել ներկայիս իրավիճակը։ Մեր հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հենց այդ կետից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստան, և համաձայն ՀԱՊԿ-ի ընթացակարգերի՝ կազմակերպությունն ու իր անդամ պետությունները պետք է աջակցեին Հայաստանին այս իրավիճակում։

Բայց նույնիսկ պաշտոնական դիմումից հետո ՀԱՊԿ-ը մերժեց որևէ հստակ քայլ անել, և փաստորեն, դա է ՀԱՊԿ-ին բոլոր մակարդակներում մեր մասնակցությունը սառեցնելու հիմնական պատճառը»։

Հիշեցնենք՝ վարչապետն այսօր մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին» և «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031