Ադրբեջանի դատարանը ևս 5 ամսով երկարաձգեց Արկադի Ղուկասյանի կալանքը

Ադրբեջանի դատարանը ևս հինգ ամսով երկարաձգեց Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքը։ Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցների համաձայն՝ Բինագադիի շրջանային դատարանն այսօր բավարարել է դատախազության համապատասխան միջնորդությունը։

Ըստ APA գործակալության` դատարան միջնորդություն է ներկայացվել Բաքվի բանտերում պահվող ևս երկու արցախցի նախկին պաշտոնյայի կալանքի ժամկետները երկարաձգելու հարցով, անուններ, սակայն, լրատվամիջոցը չի հայտնում:

Արկադի Ղուկասյանն ու Արցախի ևս 7 նախկին պաշտոնյաներ՝ նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ադրբեջանցի ուժայինների կողմից ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել սեպտեմբերյան ռազմական հարձակումից հետո։ Ադրբեջանում նրանք մեղադրվում են մի շարք ծանր հանցանքներում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30