Ի՞նչ է ասում Վեհափառը՝ Ձեր՝ վարչապետ դառնալու մասին․ հարց՝ Բագրատ Սրբազանին

«Վեհափառը ամեն օր էլ ինձ օրհնում է։ Մենք վարչապետ չունե՞նք»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով իր՝ վարչապետի հնարավոր թեկնածու լինելու և Վեհափառի օրհնությունը՝ որպես վարչապետ ստանալու մասին։

Խոսելով Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին՝ նա նշեց, որ դա իր համար սոսկ փաստաթուղթ է․ «Անցաթուղթ է և վկայություն է, որ ես այդ երկրում ապրել եմ։ Նաև այդ անձնագիրը ինձ տրվել է այնտեղ լինելու համար՝ որպես հոգևոր առաջնորդ՝ պահանջված բոլոր օրինական ճանապարհներով, մեր երկրի պես «ախպերությամբ» չի տրվում ոչ մի բան։

Կանադայի քաղաքացիությունը ինձ համար լոկ այդ արժեքն ունի, թեպետ ես մեծ գնահատանք ու շնորհակալություն ունեմ, այդ երկրում բազմաթիվ ընկերներ ունեմ, մտերիմներ ունեմ։ Վեհափառը ամեն օր ինձ օրհնում է։ Մեր եկեղեցու ազատությունը այնքան ընդարձակ ու լայն է, այնքան գեղեցիկ ու սիրուն է, որ ամեն մեկը ինքն է որոշում՝ ինչպես։ Վեհափառը՝ Ամենայն Հայոց Հայրապետ լինելով՝ ինքն է որոշում իր գործողությունները, և որևէ մեկը ոչ ազդում է, ոչ էլ կարող է ազդել։ Հետևաբար՝ այդ հարցը անընդհատ տալով ոչ մի բանի չի ծառայելու։ Երբ որոշում լինի, որոշում չի լինի դուք դա կտեսնեք։ Իսկ մնացածը Տիրոջ կամքն է»։

Նա հավելեց, որ այսօրվա վարչապետը բարձրագույն կրթություն չունի․ «Եվ առանց բարձրագույն կրթության փաստաթղթի դարձել է ՀՀ վարչապետ»։

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ վարչապետ դառնալու համար բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր է։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031