Ժամանակն է լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ-ից պահանջում է լուծարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման երկարամյա միջնորդ Մինսկի խումբը։

Ալիևի պնդմամբ, հայկական կողմն այդ հարցում ընդդիմանալու պատճառ չունի։

«Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները վերացնելու ժամանակը։ Ադրբեջանական կողմն այդ հարցը բարձրացրել է, և չկա որևէ պատճառ, որ հայկական կողմը համաձայն չլինի», — ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Իեն Բորջի հետ Բաքվում կայացած հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։

Իլհամ Ալիևը կրկին քննադատել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի գլխավորած միջնորդական առաքելությանը և պնդել, որ եռանախագահների ինստիտիտը ծառայել է «ադրբեջանական տարածքների օկուպացիայի շարունակությանը»։

ԵԱՀԿ գործող նախագահը երեկ Հայաստանում էր։ Նա հանդիպեց արտգործնախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իեն Բորջը Երևանում հայտարարեց, որ կաջակցեն Հայաստանին ու Ադրբեջանին, «որպեսզի կարողանանք համապարփակ ու կայուն խաղաղության համաձայնագրին հասնել»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930