Շատ պարզ է, թե ինչու դուք ընտրություններ չեք պահանջում․ Սուրեն Գրիգորյան

«Անընդհատ նույն թեզերն են ուղղակի տարբեր մարդկանց դեմքերով։ Դուք չեք հասկանում, որ ձեր խնդիրը հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորի հետ չի, ձեր խնդիրը ՀՀ Սահմանդրության մեջ է, ի դեպ՝ անփոփոխելի հոդվածների հետ դուք խնդիր ունեք։ Երբ որ ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և այդ իշխանության իրացման ձևը ընտրություններն են, որովհետև դուք չեք պահանջում արտահերթ ընտրություններ, դուք չեք ասում՝ եկեք արտահերթ ընտրություններ անենք, թող ժողովուրդը որոշումը կայացնի, դուք ասում եք՝ իշխանությունը տվեք մեզ։ Վարչապետը լավ ասեց՝ այդ իշխանությունը անտեր է՞, որ տանք ձեզ, իշխանությունը պատկանում է ժողովրդին, չենք կարող ձեզ իշխանություն տալ անգամ ամենամեծ ցանկության դեպքում։ Շատ պարզ է, թե ինչու դուք ընտրություններ չեք պահանջում, որովհետև այդ ֆորմատը ձերը չէ, բազմիցս համոզվել եք դրանում», այսօր՝ մայիսի 14-ին Ավագանու նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031