Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

«Իմնեմնիմի» հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատավոր Տիգրան Ոսկանյանը ինքնաբացարկ է հայտնել։

Հիմնավորումն այն է, որ նույն դատավորի նախագահությամբ մարտի 15-ին Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ գործով դատական ակտ էր կայացվել, որը վերաբերում էր թողարկումներից մեկին։

Դատական նիստը հետաձգվել է։

Նախորդ ամիս հայտնել էինք, որ ձերբակալվել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը և «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանը:

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալման վերաբերյալ:

Ըստ այդմ՝ 2024թ. մարտի 20-ին՝ ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Իմնեմնիմի»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։

Մեկ օր անց դատարանը Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031