Պատերազմը ձեզ համար ընդամենը լավ հնարավորություն է իշխանության գալու համար․ Պապոյան

Խաղաղությունն ու անկախությունը հաղթել, հաղթում ու հաղթելու են պատերազմին ու պետականության կորստին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժման մասնակիցների ելույթներին։

«Այսօր հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցողներից մեկը գոռում է, որ «մենք պատերազմից վախեցող չենք»։

Իհարկե, դուք պատերազմից վախեցող չեք, քանի որ պատերազմի ժամանակ դուք՝ ձեր տաքուկ անկյուններում ու սրճարաններում նստած, զբաղված էիք խիստ հայրենանվեր գործով՝ Ալիևին հայհոյանք տալով, իսկ այդ նույն ժամանակ մեր երեխեքը հերոսաբար կռվում էին հանուն Հայաստանի։

Պատերազմը ձեր համար ընդամենը լավ հնարավորություն է իշխանության գալու համար»,- գրել է Պապոյանը։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930