Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

«Միասնական տոմսային համակարգը իրականացվում է համապատասխան գործընթացի արդյունքում՝ «Թել-Սել» ընկերության հետ կնքված պայմանագրի հիման վրա»:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը և հավելեց, որ հիմնական աշխատանքների ավարտի վերջնաժամկետը ըստ պայմանագրի մայիսի 14-ն է, և աշխատանքի մեծ մասը մինչ այդ ժամկետը կկատարվի:

«Ինչ վերաբերվում է կանգառասրահներին, ունենք մեկ նմուշ, որտեղ նախատեսված է տեղադրել նաև վճարային տերմինալ, որը «Թել-Սել» կազմակերպության կողմից կտեղադրվի և կանգառասրահը ավարտուն տեսք կստանա: Հետո եթե քաղաքապետարանի կողմից համապատասխան ցանկություն լինի, այս տարի հնարավոր է 50 կանգառասրահի կահավորում ապահովել»,- ասաց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է տրոլեյբուսների և ավտոբուսների համալրմանը, Գրիգորյանն ասաց. «Ինչպես գիտեք կայացել է 171 8.5 մետրանոց ավտոբուսների և 15 տրոլեյբուսների մրցույթ, հետադարձ սպասում ենք, որպեսզի ստանանք արձագանք մատակարարող ընկերությունների կողմից, որից հետո 180 օրվա ընթացքում նախատեսված է ապրանքի մատակարարումը»:

Արձագանքելով քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց. «Այսինքն այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու դրանցում նաև տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից է մոտենում: Ունենալու ենք 171 նոր 8.5 մետրանոց ավտոբուսներ և 15 նոր տրոլեյբուսներ: Հետևապես այս ամբողջի ներմուծումից և գծեր դուրս գալուց հետո սկսում է գործել նոր տոմսային համակարգը»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031