Հանրապետությունում տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանում մայիսի 4-ի ցերեկը, 5-8-ին՝ շրջանների զգալի, 9-ին՝ առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ի երեկոյան ժամերին, 5-8-ին՝ առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում մայիսի 4-ին կեսօրից հետո, 5-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-7-ին երեկոյան ժամերին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031