Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին

Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նույն փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի կալանավորման դեմ բերված բողոքները մերժելու որոշումը դատապարտող հայտարարություն է փոխանցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:

Հայտարարության մեջ նշվում է, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդեն 42 օր է՝ անազատության մեջ են «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Տավուշի գյուղերը հանձնելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին սուր բառապաշարով քննադատության ենթարկելու համար:

Նշվում է, որ հանրային գործունեությամբ զբաղվող Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են միջազգային կառույցների ջանքերով և ճնշման ներքո ապաքրեականացված և այժմ գոյություն չունեցող տխրահռչակ «ծանր վիրավորանքի» հոդվածի հիման վրա, որն իշխանությունները «վերակենդանացրել են» խուլիգանության հանցակացմի ներքո։

AntiFake.am-ի խմբագրությունն ակնկալում է, որ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը գնահատական կտա ազատ խոսքի, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ փաշինյանական վարչախմբի կողմից իրականացվող քաղաքական տեռորին և ճնշում կգործադրի գործող իշխանության վրա` անհապաղ ազատ արձակելու ապօրինի անազատության մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031