Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

Ստամբուլում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ, որոնք փորձել են ճեղքել Սարաչհանե թաղամասի անվտանգության շղթան դեպի կենտրոնական Թաքսիմ հրապարակ։

Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Նշվում է, որ բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ։

Ոստիկանությունը բարձրախոսներով հորդորոել է ցուցարարներին չխախտել հասարակական կարգը։ Ի պատասխան՝ ամբոխից քարեր, պլաստիկ շշեր և այլ առարկաներ են նետվել իրավապահների ուղղությամբ։

Ստամբուլի իշխանություններն արգելել են Թաքսիմում արհմիությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մայիսմեկյան երթը՝ փակելով հրապարակը մետաղական պատնեշներով և ուժեղացված ծառայություն տեղակայելով։

Ընդհանուր առմամբ արգելափակված է մոտ 70 փողոց, իսկ դեպի Թաքսիմ տանող ճանապարհները փակ են երթևեկության համար։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031