Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ, բայց Նյու Դելին նաև հոգ է տանում Հնդկաստանի պաշտպանական միջոցների արտահանումը խթանելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, բայց մենք նաև իրականացնում ենք Հնդկաստանի՝ պաշտպանական միջոցների արտահանումը խթանելու քաղաքականություն»,- նշել է ներկայացուցիչը՝ պատասխանելով Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությունների մասին հարցին։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկիրը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30