Կատակի տեսքով սուտ լուրերը տարածող լրատվամիջոցների համար ամբողջ տարին է ապրիլի 1. Չախոյան

«Վարչապետի հրաժարականից մինչև արտահերթ ընտրություններ՝ որոշ լրատվամիջոցներ որպես ապրիլմեկյան կատակ սուտ լուրեր են տարածում՝ մոլորեցնելով հանրությանը»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով, որ հատկանշական է՝ սուտ լուրերը տարածող նույն լրատվամիջոցների համար ամբողջ տարին է Ապրիլի 1։

«Նմանօրինակ հրապարակումներին խնդրում եմ լուրջ չվերաբերվել, բարձր տրամադրություն բոլորիս և շնորհավոր Ապրիլի 1»,- գրել է Չախոյանը:

Հիշեցնենք՝ ապրիլմեկյանին հիշյալ «կատակ» սուտ լուրերին անդրադարձել էր նաև ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031