ՀՀ-ն շատ հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է որդեգրում. Բաբկեն Թունյանը՝ «Միր» քարտերի մասին

«Այս հարցը մեդալի երկու կողմ ունի»:

Այս մասին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ արձագանքելով հարցին, թե «Միր» ռուսական քարտերով սպասարկումից հրաժարվելը արդյոք չի՞ ազդելու ՀՀ տնտեսության և նրա ռեզիդենտների վրա:

«Եթե մենք «Միր»-ի հետ կապված որևէ քայլ չենք կատարում՝ դա ինչպես կազդի, և կատարելու դեպքում՝ ինչպես կազդի, որովհետև շատ դեպքերում մեր բանկային համակարգը, եթե փորձի շրջանցել պատժամիջոցները, կհայտնվի աշխարհից մեկուսացված վիճակում, ինչը մեր ոչ միայն ֆինանսական ոլորտին, այլև իրական հատվածին կդնի լուրջ խնդիրների առաջ:

Որպես տնտեսական հանձնաժողովի անդամ և որպես էներգետիկայի հանձնաժողովի անդամ՝ Եվրանեստում մասնակցել եմ երկու նիստերին, որին մեր ընդդիմադիր գործընկերները մասնակցել են առաջին 5 րոպեն, սա հրապարակային է, կարող եք տեսագրությունը նայել, զեկույցների ժամանակ ՀՀ-ի նկատմամբ կոնկրետ մեղադրական հայտարարություններ են հնչել նաև սանկցիաները շրջանցելու հնարավորությունների առումով, որին պատասխանել ենք ու հիմնավորել, որ նման բան չկա: Այս իմաստով դա երկսայր սուր է, պետք է և՛ նայել պատժամիջոցները չշրջանցելու, և՛ շրջանցելու տեսանկյունից»,- նշեց Թունյանը:

Պատգամավորը նկատեց՝ իր կարծիքով՝ ՀՀ-ն շատ հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է որդեգրում, ու «Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշումը լուրջ, հավասարակշռված ու ամեն ինչ հաշվի առնող որոշում է եղել:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031