Եղանակի կանխատեսման ավտոմատ հաղորդման ծառայությունը հասանելի է բոլորին. գործում է կարճ հեռախոսահամար

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետ հանրապետությունում տվյալ և հաջորդ օրվա եղանակի կանախատեսումները, սպասվող վտանգավոր երևույթների վերաբերյալ նախազգուշացումները կարող եք ստանալ՝ զանգահարելով Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսահամարներից և բոլոր բջջային օպերատորներից 1-86 կարճ հեռախոսահամարին:

1-86 կարճ համարով եղանակի կանխատեսման ավտոմատ հաղորդման ծառայությունը գործել է դեռևս 2009-2016թթ., որից կարողանում էր օգտվել միայն Երևան քաղաքի ազգաբնակչությունը։

Համաձայն վիճակագրության՝ օրական ստացվում էր միջինում մոտ 2000, տարեկան մոտ 750.000 զանգ:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031