Մոսկվայում դատարանը կալանավորել է Crocus City Hall-ի գործով 8-րդ մեղադրյալին

Մոսկվայի Բասմանյան դատարանը կալանավորել է Crocus City Hall համալրիում կատարված ահաբեկչության գործով ութերորդ մեղադրյալին:

Նա ծնունդով ղրղզստանցի Ալիշեր Կասիմովն է, որը բնակարան է վարձակալել ահաբեկչության հեղինակների համար, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Դատարանը Կասիմովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել մինչև մայիսի 22-ը։ Պաշտպանական կողմը խնդրել է նրան նկատմամբ տնային կալանք սահմանել։

Կասիմովը ծնվել է Օշ քաղաքում, նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ունի երեք երեխա։ Նա Կրասնոգորսկում սրճարանի սեփականատեր է։

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 137 զոհի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։ Ուկրաինական հետախուզությունը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածած վարկածը, թե Մոսկվայի մարզում ահաբեկչության հեղինակները փախուստի էին դիմում Ուկրաինա, իրականությանը չի համապատասխանում:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930