Իրակլի Կոբախիձեն Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան

Վրաստանի վարչապետը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան։

Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց Իրակլի Կոբախիձեն։

«Մենք այս մասին խոսել ենք մեր հանդիպման ժամանակ, և ես ևս մեկ անգամ Ձեզ հրավիրում եմ Վրաստան»,- ասաց Կոբախիձեն։

Իրակլի Կոբախիձեն ընդգծեց, որ Հայաստանի ու Վրաստանի միջև տեղի են ունենում բարձր մակարդակի երկկողմ այցեր, ինչը շատ կարևոր է և անհրաժեշտ է այս մոտեցումն ու գործընկերության բարձր մակարդակը պահպանել․ «Մեր նպատակն է զարգացնել և ամրապնդել մեր երկրները, մեր երկրների միջև համագործակցությունը»։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031