Կանգնեցվել է ենթադրյալ ահաբեկիչների մեքենան․ ձերբակալվել է Crocus City Hall-ի հարձակման մեջ կասկածվող 2 անձ

Բրյանսկի մարզում ձերբակալվել են Crocus City Hall-ի հարձակման մեջ կասկածվող երկու անձինք։

Այս մասին հայտնել է Baza-ն։

Ըստ աղբյուրի, ենթադրյալ հանցագործների մեքենան կանգնեցրել են Թեպլի գյուղի մոտ՝ Բելառուսի և Ուկրաինայի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Նախնական տվյալներով՝ մեքենայում եղել է վեց մարդ՝ երկուսը բերման են ենթարկվել, չորսին հաջողվել է փախչել։

Ձերբակալվածները Տաջիկստանի քաղաքացիներ են։ Նրանց հետ աշխատում են անվտանգության աշխատակիցները, ստուգվում են նրանց առնչությունըը ահաբեկչությանը։

Baza-ն նաև հայտնում է, որ հայտնի է դարձել Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացրած վեց ենթադրյալ ահաբեկիչներից չորսի ինքնությունը։ Նրանքն են՝

Նասրիդինով Մախմադրասուլ 37 տ

Իսմոնով Ռիվոժիդին 51 տ

Սաֆոլզոդա Շոխինջոն 21 տարեկան

Նազարով Ռուստամ 29 տ.։

Նշենք, որ դեռևս պաշտոնապես հաստատված չէ, որ հենց նրանք են ահաբեկիչները։

Հիշեցնենք՝ մարտի 22-ին հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։

Վերջին տվյալներով ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031