Մոսկվայի իշխանությունները օգնություն կտրամադրեն բոլորին, ովքեր տուժել են Crocus City Hall-ի ողբերգությունից․ Սոբյանին

Մոսկվայի իշխանությունները օգնություն կտրամադրեն բոլոր նրանց, ովքեր տուժել են Crocus City Hall-ում տեղի ունեցած ողբերգությունից։

Այդ մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Այսօր սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել Crocus City առևտրի կենտրոնում։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին։ Հրահանգել եմ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր տուժել են միջադեպի ժամանակ»,- ասել է Մոսկվայի քաղաքապետը:

Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Երեք անձինք կրակ են բացել, կան վիրավորներ։

Baza–ն գրում է, որ հրաձգության հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել, ևս 35-ը վիրավորվել են։

«Հանդերձավորված երեք անձինք ներխուժել են Crocus City Hall-ի առաջին հարկ և ավտոմատներից կրակ բացել, դրանից հետո նռնակ կամ հրկիզող ռումբ են նետել դահլիճ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել»,- հայտնել է Ria.ru-ի թղթակիցը։
Ավելի վաղ՝ մարտի 8-ին, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշացրել էր Մոսկվայում առկա ահաբեկչական սպառնալիքի մասին։
«Դեսպանատունը վերահսկում է տեղեկություններն այն մասին, որ ծայրահեղականները ծրագրում են հարձակումներ խոշոր միջոցառումների ժամանակ, ներառյալ համերգները Մոսկվայում:
ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում առաջիկա 48 ժամվա ընթացքում զերծ մնալ խոշոր միջոցառումներին մասնակցելուց։ Խուսափեք այն վայրերից, որտեղ մարդիկ հավաքվում են: Ստուգեք ձեր տեղական մամուլը թարմացումների համար: Զգույշ եղեք մարդաշատ միջավայրերում»,- ասված էր նախազգուշացման մեջ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031