Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 2024 թվականի առաջին և պատմության 250-րդ խաղում ընկերական հանդիպման շրջանակներում Երևանում հյուրընկալեց Կոսովոյին:

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին հավասար պայքար էր ծավալվել, սակայն ժամանակի ընթացքում Կոսովոն սկսեց առավել շատ տիրել գնդակին:

Եվ խաղային իրավիճակներից մեկում` պաշտպանների սխալից հետո, Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Միլոտ Ռաշիցան (24-րդ րոպե):

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին առաջին կեսում այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը: Թիմերն ընդմիջման գնացին Կոսովոյի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի հավաքականն առավել ակտիվ էր: Բայց ավելի վտանգավոր էին Կոսովոյի ընտրանու գրոհները: Գնդակին հիմնականում տիրում է Հայաստանի ընտրանին, սակայն գրոհների եզրափակումն անհաջող էր ստացվում:

Հայաստան-Կոսովո` 0:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանի համար այս հանդիպումը հոբելյանական` 80-րդն էր ընտրանու կազմում:

Հայաստան-Կոսովո խաղին ներկա էին 10402 երկրպագու:

Մարտի 26-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի` հյուրընկալվելով Չեխիային:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930