Հայաստանում կալանավորված բելառուս Նովիկովը քաղաքական ապաստան կստանա. հանդիպել են Սիմոնյանն ու Տիխանովսկայան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ։

Հանդիպմանը քննարկվել է հայ խորհրդարանականների հետ սերտ համագործակցությունը, «Պոզիրք»-ին հայտնել են բելառուս քաղաքական գործչի մամուլի ծառայությունից։

Հայկական պատվիրակության մոտ բարձրացվել է նաև բելառուս Յարոսլավ Նովիկովի հարցը, ով կալանավորվել է բելառուսական ուժայինների պահանջով։ Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ նա քաղաքական ապաստան է ստանալու։

Հանդիպումը տեղի է ունեցել Եվրախորհրդարանում՝ Եվրանեսթի համագումարի ժամանակ, որին ելույթ է ունեցել Սվետլանա Տիխանովսկայան։ Հայաստանից բացի համագումարին մասնակցել են պատգամավորներ և պատվիրակություններ Ադրբեջանից, Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից։

Մարտի 17-ին Բելառուսի իշխանությունների պահանջով Հայաստանում չորս տղամարդ է բերման ենթարկվել։ Նրանք մեղադրվում են զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար։ Ձերբակալվածներից մեկը Յարոսլավ Նովիկովն է։ Արտահանձնման հարցը, որը փորձում են կանխել հայ իրավապաշտպաններն ու բելառուսական դեմոկրատական ուժերը, լուծվում է դատարանում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031