Պետք չէ մարդկանց վախեցնել նրանով, որ պատերազմն անխուսափելի է․ Բորել

Եվրոպացիները չեն մահանա Դոնբասի համար։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Պետք չէ մարդկանց վախեցնել նրանով, որ պատերազմն անխուսափելի է։ Ուկրաինային աջակցելու անհրաժեշտությունն անխուսափելի է։ Խոսքը Դոնբասի համար մահանալու մասին չէ, խոսքը ուկրաինացիներին օգնելու մասին է», — ասել է քաղաքական գործիչը։

Բորելը նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Կիևին օգնություն ուղարկելու հնարավորության ուսումնասիրության վերաբերյալ վերջին խոսքերի ֆոնին:

Փետրվարի վերջին Ֆրանսիայի առաջնորդը Ուկրաինային աջակցելու հարցով Եվրոպական խորհրդաժողովի արդյունքներով հայտնել էր, որ բարձրացրել է հակամարտության գոտի եվրոպացի զինվորականներ ուղարկելու հարցը: Այն ժամանակ նրան չէին աջակցում ոչ այլ երկրների առաջնորդները, ոչ էլ ֆրանսիական ընդդիմությունը։ Մակրոնը նաև հայտարարել է, որ Փարիզն ամեն ինչ կանի, որպեսզի Ռուսաստանը «չհաղթի այս պատերազմում»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031