ԿԳՄՍ-ն՝ Սնուպ Դոգի համերգի մասին․ ԶԼՄ

Հայտնի ռեփփեր Սնուպ Դոգի՝ 2023-ի սեպտեմբերին Երևանում նախատեսված համերգը կկայանա 2024-ին։ Այս մասին ի պատասխան Panorama.am-ի գրավոր հարցման, հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։

«ՀՀ կառավարության 15.02.2024թ. N218-Ն որոշման հիման վրա փետրվարի 19-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Դոպինգ Սփեյս» սահմանփակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվել է N1 համաձայնագիր՝ Սնուպ Դոգի համերգը տեղափոխելու վերաբերյալ։ Ըստ համաձայնագրի, համերգը կկայանա 2024 թվականի ընթացքում։ Կատարող կազմակերպությունը ներկայում բանակցում է միջոցառման հստակ ժամկետների վերաբերյալ»,- ասել են նախարարությունից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Երևանի Հրազդան մարզադաշտում նախատեսված համերգի համար պետբյուջեից վճարվել է 2.318.596.800 դրամ գումար։ Նախարարությունից հետաքրքրվեցինք՝ այդ գումարից ինչքա՞ն է վերադարձվել պետբյուջե համերգի փաստացի չկայանալու հետևանքով։ Եթե գումարի վերադարձ չի եղել, ապա ինչո՞ւ։

«ՀՀ պետբյուջե գումարը հետ չի վերադարձվել, քանի որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Դոպինգ Սփեյս» ընկերության միջև փետրվարի 19-ին կնքված N1 համաձայնագրի համաձայն, միջոցառումը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել»,-պատասխանել են նախարարությունից։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031