Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը հանրահավաք կիրականացնի

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը մարտի 20-ին (չորեքշաբթի), 15:30-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպում է հանրահավաք:

«Հանրահավաքի նպատակն է հիմնովին վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները։

Արցախ հավաքական վերադարձի հարցը գերակա համարելով ՝ հանրահավաքի ժամանակ նախատեսվում է քննարկել եւ բարձրաձայնել Արցախի ժողովրդի լայն շրջանակների առաջարկներն ու պահանջները թե՛ վերադարձի և թե՛ բնակարանային ու սոցիալական այլ ծրագրերի վերաբերյալ։

Եթե մտահոգ եք հայ ժողովրդի ու նրա արցախյան հատվածի ճակատագրով ու իրավունքների պաշտպանությամբ, ապա համեցե՛ք հանրահավաքին:

Հանրահավաքի վերջում Նախաձեռնությունը հանդես կգա հայտարարությամբ և առաջարկությունների փաթեթով, որը մշակվել է հանրային լայն քննարկումների արդյունքում և մարտի 6-ի հայտարարության զգալիորեն լրամշակված տարբերակն է։

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը բաղկացած է արցախյան շուրջ 40 կազմակերպություններից, որը որևէ առնչություն չունի քաղաքական ուժերի և ներքաղաքական պայքարի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930