Լարսի անցակետը կրկին փակ է

Ռուսաստանյան իշխանությունները հայտնում են Վրաստանի հետ սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի փակման մասին։

«Միջպետական ճանապարհին և հարակից կայանատեղիներում այս պահին դեպի Վրաստան անցմանը սպասող շուրջ 500 բեռնատար կա», — հաղորդում է Հյուսիսային Օսիայի կառավարությունը։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, կուտակման պատճառը Վրաստանում վատթարացած եղանակային պայմաններն են։

Ընդհանուր առմամբ, ըստ տեղական իշխանություններին, այս պահին Լարսի անցակետի էլեկտրոնային հերթագրման համակարգում սահմանի հատման 1500 հայտ է լրացվել։

«Մինչև պատկան մարմինների կողմից հատուկ ծանուցման հրապարակումը Վերին Լարսի անցակետը փակ է լինելու», — հայտարարել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930