Հռոմի պապն առաջիններից է շնորհավորել Պուտինին

Հին հավատացյալների համաշխարհային միության ղեկավար Լեոնիդ Սևաստյանովը, շփվելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ տեղեկացել է՝ մարտի 17-ի երեկոյան պոնտիֆիկոսը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Հռոմի պապը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրվելու կապակցությամբ»,- ասել է Սևաստյանովը։

Նա նաև նշել է, որ «Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանը տեսնում է որպես միջազգային հարթակ, որը կարող է փոխարինել ՄԱԿ-ի որոշ առաքելություններ:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ արձանագրությունների 99,5 տոկոսի մշակման արդյունքներով՝ Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87,32 տոկոսը և հինգերորդ ժամկետով վերընտրվել ՌԴ նախագահ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031