Միրզոյանը չի հաղթահարում վախերը. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Պետության թիվ մեկ դիվանագետը՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, երեկ խորհրդարանում կառավարության ծրագրի անցած տարվա հաշվետվությունը ներկայացնում էր անվտանգության ծառայության ուժեղացված հսկողության ներքո։ Նա խորհրդարան էր եկել մի քանի թիկնապահով, որոնցից մեկը քննարկման սենյակի ներսում էր հսկողություն իրականացնում, երկուսը՝ դռան մոտ։ Ընդ որում՝ սենյակ մուտք գործող լրագրողներից, չգիտես ինչու, պահանջում էին հանել եւ դրսում թողնել անգամ բաճկոնները, նոր ներս մտնել։

Միրզոյանը թերեւս չի հաղթահարում 2020-ի նոյեմբերի 9-ի գիշերվա վախերը։ Իսկ քննարկման կեսին, երբ ընդդիմադիրների հետ երկխոսությունը թեթեւ լեզվակռվի վերածվեց, եւ ձայները մի փոքր բարձրացան, ԱԺ անվտանգության որոշ աշխատակիցներ վազքով մոտեցան հանձնաժողովի սենյակին, որ շեֆին պաշտպանեն կին ընդդիմադիր պատգամավորներից։»:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031