Արցախում բնակվող 2 հայ լուսանկարվել են «Պապիկ-Տատիկ»-ի մոտ․ պարզ է, որ դա արել են ադրբեջանցիները. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Արցախում բնակվող ազգությամբ հայ երկու քաղաքացիներ՝ Սարգիս Գալստյանն ու իր կինը, այցելել են Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» (Պապիկ-Տատիկ) հուշարձան և այնտեղ նկարահանվել փոքրիկ տեսանյութում։ Պարզ է, որ հոլովակը նկարահանվել է ադրբեջանցիների կողմից։ Նաև պարզ է, որ ադրբեջանցիները հենց այնպես չեն նման հոլովակներ նկարահանում և ցանցում տեղադրում։ Քարոզչական ինչ-ինչ խնդիրներ են լուծում։

Հիմա հարց լրագրող և խմբագիր գործընկերներին՝ ինչու՞ եք թշնամու քարոզչությունը տեղադրում ձեր լրատվական հարթակներում։ Like-երի և click-ների համա՞ր։

Ախր սա նոր խնդիր չէ։ Միթե՞ մինչ օրս չհամոզվեցինք, որ պատերազմը միայն երկրի սահմանում ու առաջնագծում չէ ընթանում։ Փոքր հաղթանակներով է պետք կերտել մեծերը։ Վերջապես ինչ-որ տեղից պետք է սկսել, չէ՞։ Եկեք սկզբի համար փորձենք տեղեկատվական դաշտում հաղթել թշնամում։ Վստահեցնում եմ՝ գոնե թե այդքանը մենք կարող ենք անել։ Եվ ուրեմն պետք է անենք։ Բավական է արդեն այսպես ապրել»։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031