Հայաստանն ունի իր տնային առաջադրանքները․ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել ցանկացած ժամանակ․ Ալիև

Ես վստահ եմ, որ այսօր Սպիտակ տանը նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն արդեն խաղաղություն է բերել տարածաշրջան։ ԱՄՆ կատարած այցի արդյունքներով ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևը նշել է, որ Հայաստանն ունի իր տնային առաջադրանքները:

«Ինչպես ձեզ հայտնի է, «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը» (չակերտները՝ Tert.am), որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ, թույլ չտվեց այսօր խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Սակայն համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո համաձայնագիրը կարող է ստորագրվել ցանկացած ժամանակ»,-ասել է Ալիևը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031