Skip to main content

Ադրբեջանից և Հայաստանից հետո հերթը ՌԴ-ինն ու Ուկրաինայինն է. Հունգարիայի արտգործնախարար

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կարևոր քայլ է Կովկասի և համաշխարհային անվտանգության համար։ Դրա մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

«Դոնալդ Թրամփը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը խաղաղության նախագահ է։ Հուսով ենք, որ Պակիստան-Հնդկաստան, Իրան-Իսրայել և Ադրբեջան-Հայաստան պատերազմից հետո կդադարեցվի նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը»,- հավելել է Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նրա հրապարակումը իր էջում վերատպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31