Հրաշալի է, երբ դիվանագիտությունը փոխարինում է զենքին. Իտալիայի փոխվարչապետը Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի մասին

Գրեթե 40 տարվա զինված հակամարտությունից հետո, ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը պատմական շրջադարձային պահ է և հույսի նշան։ Դրա մասին հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։

«Երբ դիվանագիտությունը փոխարինում է զենքին, դա միշտ լավ լուր է։ Թող այդ քայլը լավ նախանշան լինի աշխարհի այլ պատերազմական գոտիների համար, հատկապես օգոստոսի 15-ին Ալյասկայում Թրամփ-Պուտին հանդիպման նախօրեին։ Այսօր, ավելի քան երբևէ, բոլորը պետք է ձգտեն մեկ բանի՝ խաղաղության»,- հայտարարության մեջ նշել է Իտալիայի փոխվարչապետը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930