Ներդրումային ընկերությունները կարող են ունենալ պահնորդական ծառայություններ. Փաշինյան

Ներդրումային ընկերությունները կարող են ունենալ պահնորդական ծառայություններ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9–ին, հեռավար կարգով հրավիրված ասուլիսի ժամանակ Վաշինգտոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ լինելու են ներդրողներ ու ներդրումային ընկերություններ:

«Դա որևէ կերպ չի սահմանափակում Հայաստանի Ոստիկանության, Ազգային Անվտանգության Ծառայության, դատաիրավական համակարգի լիազորություններն ու գործունեությունը։ Որոշակի տարբերություններ կան, որովհետև մենք ուզում ենք ներգրավենք օտարերկրյա ներդրողներ: Ադրբեջանը գուցե նաև այն պատճառով, որ ֆինանսական էական սահմանափակումներ չունի, հետաքրքրված չէ դրանով»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Թե ով է ապահովելու անվտանգությունը, Փաշինյանը վստահեցրել է, որ ՀՀ-ում անվտանգությունը ապահովում է ՀՀ-ն, Ադրբեջանում անվտանգությունը ապահովում է Ադրբեջանի անվտանգությունը. «Բայց ես վերադառնալով բիզնես կառավարման մոդելին՝ ուզում եմ ասել հետևյալը, ընկերությունները, որոնք ունենք անվտանգության ծառայություններ, այդ ծառայությունների գործունեությունն որևէ կերպ չի վերազանցում ՀՀ-ի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031