Ցավոք, դեռ արդյունք չկա. Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայերի մասին

Չկա այդպիսի բանակցություն, որտեղ մենք այդ թեման՝ Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների թեման, չենք բարձրացնում: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին:

«Այդ թեմա քննարկվել և բարձրացվել է բարձրագույն մակարդակում: Հիմա ես այլ մանրամասների մեջ չեմ մտնի: Եվ, հաշվի առնելով նաև նախորդ շրջանի իմ փորձը՝ այդ քննարկումների արդյունքի մասին էլ ձեռնապահ կմնամ որևէ բան ասել: Քանի որ, ցավոք, դեռ արդյունք չկա, տեղի չի ունեցել այն՝ ինչ սպասում ենք, մենք պետք է ընկալենք, որ արդյունք չկա: Իսկ բարձրագույն մակարդում այդ հարցերը բարձրացրել ենք, բարձրացնում ենք և կշարունակենք բարձրացնել»_

Նա նշել է, որ հումանիտար հարցերը առանձին վերցված լուծում չունեն և որ այս պատմական առաջընթացն է բերելու խնդիրների լուծմանը, այդ թվում՝ հումանիտար:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031