Skip to main content

Ալբանիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական նվաճումը

Ալբանիայի արտգործնախարարությունը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը: Նախարարությունը դրա մասին հայտնել է X սոցիալական ցանցում:

«Ալբանիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական նվաճումը, որը պաշտոնապես ձևակերպվել է Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի հատուկ ղեկավարությամբ: Մենք բարձր ենք գնահատում երկու երկրների ցանկությունը՝ երկխոսությունը ընտրել անմիաբանության փոխարեն, որը նշանավորեց տասնամյակներ տևած հակամարտության ավարտը և հիմք դրեց հարաբերությունների լիակատար կարգավորմանը»,- ասվախ է Ալբանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31