Skip to main content

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ օգոստոսի 7-ի երեկոյան ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով։

Նշենք, որ Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016–2018 թվականներին։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31