Skip to main content

ՆԱՏՕ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը

Հյուսիսատլանտյան դաշինքը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, սոցիալական ցանցերում գրել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Էլիսոն Հարթը։

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում արձանագրված առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության հասնելու գործում ունեցած ներդրման համար»,- նշել է նա։

Ըստ նրա՝ դա նշանակալի քայլ է հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչպես նաև «քայլ է տարածաշրջանային անվտանգության համար որպես ամբողջություն»։

Նշենք, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31