Թրամփը Սպիտակ տան մոտ դիմավորեց Հայաստանի վարչապետ Փաշինյանին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մոտ դիմավորեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հայաստանի և ԱՄՆ դրոշների դիմաց պաշտոնական ձեռքսեղմումից և լուսանկարահանումից հետո երկու երկրների ղեկավարները մտան Սպիտակ տուն, որտեղ րոպեներ անց կմեկնարկի պատմական Փաշինյան-Թրամփ հանդիպումը։

Ակնկալվում է, որ հանդիպումից հետո կողմերը հանդես կգան հայտարարություններով։

Վարչապետ Փաշինյանի պատվիրակության կազմում Սպիտակ տուն են ժամանել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031