Ուզում են հայրենիք սիրողներին դատ ու դատաստաններով ունեզրկել, բանտարկել, երկրից հեռացնել. Գյումրիի քաղաքապետ

Հիմա տեսնում ենք, որ ինձ պես մարդկանց բոլորին դատում են. ես ամաչում եմ որ քաղաքապետ մարդ եմ, ինձ տարբեր տարիների վստահել են, ու այս վերաբերմունքն են ցուցաբերում մեր նկատմամբ։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 15–ին, Armlur.am-ի և Factor.am–ի հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ «Զարմանում եմ, թե էս ինչ մեղադրանքներ են մեր նկատմամբ, խայտառակություն […]

Մենք չպետք է հրաժարվենք ազատագրական պայքարից․ ՀՅԴ Դաշնակցության բյուրոյի անդամ

Չնայած այն հանգամանքին, որ միջազգային հանրությունը, մեր թշնամիները և Հայաստանի իշխանությունները ցանկանում են փակել Լեռնային Ղարաբաղի էջը, մենք չպետք է հրաժարվենք ազատագրական պայքարից։ Այս մասին հուլիսի 15-ին՝ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական XII համահայկական հավաքի բացման արարողության ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը։ Նրա խոսքով՝ արարողությունը տեղի է ունենում տարածաշրջանային և համաշխարհային բախումների, ինչպես […]

Շանը մեքենայից կապած ու քարշ տված քաղաքացին ձերբակալվել է. նա 62–ամյա բյուրեղավանցի է

Շանը մեքենայից կապած ու քարշ տված քաղաքացին ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Ս ոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մի քաղաքացի շանը կապել ավտոմեքենայից ու քարշ տալիս։ Դաժան դեպքը տեղի է ունեցել Բյուրեղավան քաղաքում։ Նարեկ Սարգսյանի խոսքով, ձերբակալվածը Բյուրեղավանի 62-ամյա բնակիչ է. «Ոստիկանները կենդանու […]

Կրեմլը արձագանքում է Թրամփի «կարևոր հայտարարությանը»։ Պեսկովն այն «շատ լուրջ» է համարում

Թրամփի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին հայտարարությունը Կրեմլում «բավականին լուրջ» են համարում, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ինքը՝ Պուտինը, դրանք դեռ չի մեկնաբանել։ «ԱՄՆ նախագահի հայտարարությունները բավականին լուրջ են։ Դրանցից որոշները հասցեագրված են անձամբ նախագահ Պուտինին։ Մեզ, անշուշտ, ժամանակ է պետք Վաշինգտոնում ասվածը վերլուծելու համար և եթե նախագահ Պուտինը անհրաժեշտ […]

Երևանի ավագանու քննող հանձնաժողովում ներկայացվել է օտարված մանկապարտեզների մի քանի տասնյակ դեպքերից մի քանիսը

Այսօր՝ հուլիսի 15–ին, տեղի ունեցավ Երևան քաղաքի ավագանու քննող հանձնաժողովի առաջին նիստը։ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից տեղեկացնում են, որ նիստի ընթացքում ներկայացվել է օտարված մանկապարտեզների մի քանի տասնյակ դեպքերից մի քանիսը։ Արձանագրվել է, որ այդ օտարումները չեն ունեցել անհրաժեշտ բավարար հիմնավորումներ, ինչի հետևանքով տվյալ վարչական շրջաններում այսօր գոյություն ունեն հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր երեխաների […]

Հայկական մամուլը շարունակում է 3 մլն մարդու ուղեղ սղոցել միջանցքի մասին 3 մանեթանոց ողբ ու կականով. Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» հորինված թեզին ու դրա վերաբերյալ հայկական մամուլի հրապարակումներին: «Նույնիսկ թուրք վերլուծաբանները և Բաքվի մամուլն են ընդունում, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, դա արդեն բանակցությունների սեղանից հեռացված իդեա-ֆիքս է, անգամ նրանք են խոստովանում, որ Մեղրիի «անցումի» հարցով Միացյալ Նահանգները բանակցում է ոչ […]

Երևանում օգոստոսի 1-ից տրանսպորտի միասնական տոմսային համակարգը կշարունակի գործել 3 վճարման տարբերակով

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով` տրանսպորտային քարտ. անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից). բջջային հավելված:

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Միացյալ Թագավորության դեսպան ՀՀ-ում:  Նա կփոխարինի Ջոն Գալագերին: Ալեքսանդրա Քոուլը կստանձնի իր պաշտոնը 2025թ. սեպտեմբերին: Քոուլը դիվանագիտական ծառայություն է իրականացրել մի շարք երկրներում և կազմակերպություններում, այդ թվում՝ հարևան Վրաստանում:

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է ՀՀ-ում ՄԹ դեսպան, վերջինս այդ պաշտոնում կփոխարինի Ջոն Գալագերին։ Այս մասին տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայի կառավարության կայքից։ Քոուլը նախկինում (2018-2020թթ.) եղել է փոխդեսպան Վրաստանում, ավելի ուշ ՝ Կատարում (2020 -2023թթ.): Նոր նշանակումից առաջ վերջին պաշտոնը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի ղեկավարն է:

ՌԴ շուկայում խախտումներով հայկական կոնյակների բաժինը աճել է մինչև 85%․ «Սոյուզկոնյակ»

Ռուսաստանի շուկայում խախտումներով հայկական կոնյակների բաժինը վերջին ստուգման արդյունքներով աճել է մինչև 85%՝ 2025 թվականի մայիսի 80%-ի համեմատ։ Այս մասին ասվում է Կոնյակի, սպիրտային խմիչքների և ալկոհոլային խմիչքների արտադրողների միության (Սոյուզկոնյակ) և Միջազգային կեղծարարության դեմ պայքարի ասոցիացիայի կողմից անցկացված ուսումնասիրության մեջ։ Ուսումնասիրության տվյալներով՝ հետազոտված հայկական կոնյակի նմուշների 85%-ը չի համապատասխանում կոնյակի և բրենդի համար նախատեսված պահանջներին, ինչպես […]