ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ծաղկի բիզնեսով զբաղվողներին. ի՞նչ կերպ են պատրաստվում լուծել նրանց խնդիրը (ուղիղ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի շենքում ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հանդիպում է Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված տնտեսավարողների հետ։ Հիշեցնենք, որ արդեն շուրջ 2 շաբաթ է, որ տնտեսվարողները բողոքում են, որ իրենց աճեցրած ծաղիկները չեն կարողանում արտահանել Ռուսաստան, մինչդեռ արտադրանքի 95 տոկոսը հենց նախատեսված է արտահանման համար։ Ծաղկի բիզնեսով զբաղվողները նշում են, որ ծաղիկը […]
Համընդհանուր հայտարարագիր լրացրած 34 223 քաղաքացի ետ է ստացել 3,24 միլիարդ դրամ սոցիալական կրեդիտ. Փաշինյան

Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 34 հազար 223 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1119 քաղաքացի) ետ է ստացել 3 միլիարդ 24 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +97 միլիոն դրամ): Այս մասին Facebook–ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեկմարդուկողմիցետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է»,– հավելել […]
էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել

Մեր տեղեկություններով էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել։ Հակակոռուպցիոն կոմիտեից դեռ չեն մեկնաբանում այս տեղեկությունը։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ կայքը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել և հարցաքննվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Էջմիածնի ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է տվել։
Մասիվի նոր նշանակված թաղապետը, թաթախված է կոռուպցիայի մեջ. Արթուր Չախոյան

Մասիվի նոր նշանակված թաղապետը, թաթախված է կոռուպցիայի մեջ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է բլոգեր Արթուր Չախոյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Մասնավորապես՝ հենց ինքը անձամբ զբաղվում է համայնքային հողի վրա ապօրինի կառուցված ինքնակամ շինությունների հովանավորչությամբ։ Հիմա՝ ավելի մանրամասն… «Ակտիվ քաղաքացի» հավելվածով՝ «Ապօրինի շինարարություն» բաժնում, բացել էի համար SID44081 հայտը, որով քաղաքապետարանին տեղեկացրել էի, որ […]
ՀՀ իշխանությունները խոսում են կառուցողականության մասին, իսկ Ադրբեջանում մարդիկ դատվում և ճնշումների են ենթարկվում, իսկ մեծ թվով մարդկանց ճակատագիր էլ շարունակում է անհայտ մնալ․ Աբրահամյան

ՀՀ իշխանությունների ու թուրք-ադրբեջանական տանդեմի ջերմ հարաբերությունների ֆոնին, Բաքվում շարունակվում է հայ գերիների գործով «դատավարությունը»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ընդ որում` երբ մենք խոսում են կեղծ դատավարության մասին, պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանն առ այս պահը 23 հայի մասին է հաստատում տվել ու դա այն դեպքում, որ 2020 […]
Ես հիասթափված եմ Պուտինից, բայց դեռ չեմ ավարտել նրա հետ գործը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից, բայց «դեռ չի ավարտել նրա հետ գործը»։ Միևնույն ժամանակ նա բացահայտել է, որ չորս անգամ մտածել է, որ Ռուսաստանի հետ համաձայնագիր կարող է կնքվել, սակայն ի վերջո դա տեղի չի ունեցել: «Ես հիասթափված եմ նրանից, բայց ես դեռ չեմ ավարտել նրա հետ […]
Կրկեսի բացումը ընթանում է բնականոն հունով․ «Տաշիր»

Մինչ բացման պաշտոնական արարողությունը՝ Երևանի կրկեսի շենքում ընթանում են վերջին աշխատանքները։ «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից հայտնել են, որ բոլոր գործընթացներն ընթանում են իրենց բնականոն հունով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ որոշ Telegram-ալիքներում և ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել բացման վերաբերյալ հնարչավոր ձգձգման մասին, դրանք կապված են դատական հայցի հետ։ «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայության ղեկավար Զառա Աջեմյանը […]
Այս ազգային նեգատիվիզմի դեմն առնելու համար պետք են պոզիտիվ, խոշոր, նոր հանրային պրոյեկտներ․ միայն այդպես է հնարավոր մարզավիճակի բերել հասարակությանը․ Վահե Հովհաննիսյան

Մենք անընդհատ քննարկում ենք, թե ո´ր ուժերն ու լիդերներն են գնալու ընտրությունների։ Բայց երբեք չենք խոսում այն մասին, թե ո´ր ժողովուրդն է գնալու ընտրությունների։ ԱՅս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Սա վախենալու չափ մութ հարց է, բայց նաև հենց այս հարցի պատասխանն է որոշելու ընտրությունների ելքը, և հետևաբար՝ ընթացքը։ Մենք […]
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի, Լոռու, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ (Արտաշատի ԳԲԿ-ն սնող կողմնատար-գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով՝ հուլիսի 17-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 18-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի, Այգեզարդ, Քաղցրաշեն, Այգեպատ, Շահումյան, Ոստան, Տափերական, Գինեվետ, Նոր Ուղի բնակավայրերի գազասպառողների, «Վ․Կ․ Գրուպ-5», «Վ․Կ․ Գրուպ», «Գար Լուս», «Նատուռալ Գազ», «ԱՐԱՇԱԳ», «ԳԱ-ԳԱ-ԷՏ», «ԲՈՒԱՏ», «Լիգա», «ՄԱՅ ԱՐԳ», «Ռուբադա», […]
Մակրոնը նշել է Հայաստանի հետ ռազմավարական երկկողմ գործընկերությունն ամրագրելու նպատակի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «X»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Նա, մասնավորապես, գրել է․ «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, […]