Արցախցիներն այսօր կառավարության դիմաց ակցիա կիրականացնեն

Ի շարունակություն հուլիսի 12-ի հանրահավաքի և դրան հաջորդած նստացույցի՝ հուլիսի 14-ին, ժամը 10:30-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպվում է ակցիա՝ ներկայացնելու Արցախցիների իրավունքների պաշտպանության Խորհրդի պահանջները։ Այս մասին հայտնում է խորհուրդը։ «Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին ներկա գտնվել ակցիային և շարունակել պայքարը՝ հանուն մեր իրավունքների»,-ասված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Ազատության հրապարակում հանրահավաքի […]
Դավթաշենի կամրջի տակ՝ դժվարանցանելի հատվածում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ […]
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Այսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։
Արցախցիները նստացույցը շարունակում են Կառավարության մոտ

Ազատության հրապարակում երեկ երեկոյից նստացույց սկսածարցախցիները քիչ առաջ տեղափոխվեցին կառավարության շենքի մոտ: Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների տեղեկացմամբ, իրենց խնդիրների հասցեատերը կառավարությունն է, այդ պատճառով են փոխում նստացույցի հասցեն։ Նստացույցն արտոնված չէ, և այժմ կազմակերպիչները բանակցում են ոստիկանության հետ, որպեսզի վերջիններս որևէ գործողություն չձեռնարկեն։
Club World Cup․ «Չելսին» հաղթեց ՊՍԺ-ին եւ նվաճեց տիտղոսը (տեսանյութ)

Լոնդոնի «Չելսին» նվաճեց աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը։ ԱՄՆ-ում անցկացված առաջնության եզրափակիչում իտալացի Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 3:0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ին՝ երեք գոլն էլ խփելով առաջին խաղակեսում։ Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը։ Աչքի ընկավ նաեւ բրազիլացի հարձակվող Ժոաո Պեդրոն։ Հանդիպմանը տրիբունայից հետեւում էր նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ […]
Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը. (լուսանկարներ)

Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, բացման ֆիլմի ռեժիսոր Ջաֆար Փանահին, «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր և տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ Ամիր Նադերին, հյուրեր, կինոգործիչներ։ […]
Արցախցիները նստացույց սկսեցին․ ոստիկաններն արգելել են վրան տեղադրել

Ոստիկաններն արգելել են երթ անցկացնել, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ողջ կազմը որոշում կայացրեց նստացույց անել, տեղեկացրեց խորհրդի Սայիդա Պողոսյանը։ Նա նաև կոչ արեց մշակութային, քաղաքական գործիչներին միանալ իրենց, որպեսզի ոստիկանությունը չփորձի ուժ կիրառել: Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում տեղի է ունեցել հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների: «Մենք կարևոր որոշումներ ունենք կայացնելու այս ծանրագույն պայմաններում, որպեսզի […]
Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ

Տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ի պատասխան հարցի՝ տեղեկություններ կա՞ն Սիրիայի Քեսաբի շրջանում մոլեգնող հրդեհներից ՀՀ քաղաքացիների կամ հայերի մասին։ Նշենք, որ Սիրիայի Լաթաքիա նահանգում մոլեգնող հրդեհները մոտեցել են Քեսաբի հայաբնակ գյուղերից մեկին։
Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից։
Սերգեյ Լավրովն ու Կիմ Չեն Ինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում Վոնսանում հանդիպել է երկրի նախագահ Կիմ Չեն Ինի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալության թղթակիցը։ Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի նախագահին հանդիպման հնարավորության համար։ «Սա միշտ մեզ խթան է տալիս զարգացնել հարաբերությունները նախագահ Պուտինի հետ ձեռք բերված այն պայմանավորվածություններին […]