Արցախցիները նստացույց սկսեցին․ ոստիկաններն արգելել են վրան տեղադրել

Ոստիկաններն արգելել են երթ անցկացնել, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ողջ կազմը որոշում կայացրեց նստացույց անել, տեղեկացրեց խորհրդի Սայիդա Պողոսյանը։

Նա նաև կոչ արեց մշակութային, քաղաքական գործիչներին միանալ իրենց, որպեսզի ոստիկանությունը չփորձի ուժ կիրառել:

Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում տեղի է ունեցել հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների:

«Մենք կարևոր որոշումներ ունենք կայացնելու այս ծանրագույն պայմաններում, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով և օրինական միջոցներով պաշտպանել մեր իրավունքները»,- նշված էր Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի՝ նախօրեին տարածած հայտարարության մեջ։

Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ հանրահավաքից հետո նախատեսված խաղաղ երթը ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը չեն արտոնել։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031